«20 տարի առաջ այս օրը բանակ գնացի: Հիշում եմ հավաքակայանում, ըստ ուղղությունների, բուհեր ավարտածների անունները հերթով հնչում էին»,- գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.
«Իմը վերջերում հնչեց: Սկզբում չհասկացա, թե ուր եմ մեկնում, որովհետև ինձ հայտնի բոլոր ուսումնական զորամասերն արդեն հնչել էին:
Ավելի ուշ ասացին` Ղարաբաղ: Ճիշտ է օրվա ընթացակարգային արարողություններից արդեն հոգնել էի, բայց մի տեսակ թեթևություն զգացի. արցախյան պատերազմի վերաբերյալ տարբեր հերոսական դրվագներ մտքիս եկան, հոգեպես ինձ ամուր զգացի:
Թեպետ բարձրախոսով դրսում հայտարարվում էր, սակայն հավաքակայանից դուրս գալիս էլ, ավանդույթի ուժով, ընկերներիս ու հորս կողմ նայելով, ավտոբուսի պատուհանից գոռացի` «Ղարաբաղ»:
Հաջորդ օրը հասանք Արցախի ՊԲ Իվանյանի հավաքակայան, որտեղից նախ մեկնեցի Հայկազովի հրետանային ուսումնական զորամաս` սերժանտական, ապա սպայական դասերի, իսկ հետո Մատաղիս (Թալիշի գումարտակ, դասակի հրամանատար):
Պաշտպանության բանակն իր կարգապահությամբ, խստությամբ և ծառայության նկատմամբ մշակույթով կյանքս ամբողջովին փոխեց:
Իմ կյանքի գլխավոր դպրոցը դարձավ բանակը, որի վրա կառուցվեցին նախասիրություններս, կարիերաս ու հետագա աշխատանքային տարիներս:
Պաշտպանության բանակն ինձ համար անմնացորդ ծառայության, պատվի, արժանապատվության, սխրագործության և տղամարդկության իսկական խորհրդանիշ է, որով հազարավոր մարդիկ են անցել` շարքայինից մինչև գեներալ:
Այսօր էլ, որ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` այսքան հարվածներից ու թիրախավորումից հետո, նաև ՊԲ դարբնոցի և նրանով անցած մարդկանց շնորհիվ է:
Փառք ու պատիվ ՊԲ մարտիկներին,
հավերժ փառք մարտական հերթապահության, դիվերսիաների և պատերազմների հետևանքով նահատակված մեր հերոսներին:

Բաց մի թողեք
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանացումից
Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան. Տեսանյութ
Պարտվեց ինքն իրեն․ Տիգրան Պասկևիչյան