24/06/2026

EU – Armenia

Իրանին պարտադրում են ԱՄՆ-ից սնունդ գնել, որ զենք-զինամթերքի արտադրության ծավալների ընդլայնում լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական դրամական ապասառեցված միջոցներով Թեհրանը կգնի սննդամթերք։

Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ապասառեցված միջոցները կուղղվեն պարենի ձեռքբերման համար։ Եւ պարենը պետք է ձեռք բերվի բացառապես Միացյալ Նահանգներից՝ մեր ֆերմերներից»,- ասել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախագահը մասնավորապես շեշտել է, որ ամերիկյան ֆերմերներից ձեռք են բերելու սոյա եւ եգիպտացորեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Պենտագոնի ղեկավար կազմին, ինչպես նաեւ՝ ամերիկյան առաջատար ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներին՝ քննարկելու համար զենք զինամթերքի արտադրման ծավալների ընդլայնումն ու հատկապես հրթիռների արտադրության պրոցեսների արագացումը։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Թրամփը մտադիր է հասնել նրան, որ որքան հնարավոր է արագացվեն ռազմական արտադրական ծավալները, որպեսզի ամերիկյան ծախսված սպառազինությունների ու զենք զինամթերքի պաշարները, որքան հնարավոր է արագ վերականգնվեն։ Հանդիպմանը մասնակցելու հրավերները ուղարկվելու են Պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆայնբերգին, ինչպես նաեւ՝ Lockheed Martin, RTX, Boeing, L3Harris, Northrop Grumman եւ Honeywell Aerospace ընկերությունների ղեկավարներին։