24/06/2026

EU – Armenia

Վթար Գողթ գյուղում, «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ Լուսանկար

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը հրաժարվել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների օգնությունից։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Blog Image