Համացանցում լայն տարածում է գտել խնդրագիր, որի հեղինակները պահանջում են Արգենտինայի հավաքականին հեռացնել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից։ Մինչ այժմ այն արդեն հավաքել է ավելի քան 5 միլիոն ստորագրություն։
Խնդրագրի հեղինակները պնդում են, որ ՖԻՖԱ-ն և մրցավարները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում Արգենտինայի ազգային հավաքականի, մասնավորապես՝ թիմի ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ։ Նրանց կարծիքով՝ նման պայմաններում մյուս հավաքականները հավասար հնարավորություններ չունեն պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար։
Խնդրագրում նշվում է, որ եթե մրցաշարի արդյունքը նախապես կանխորոշված է, ապա մյուս թիմերի մասնակցությունը կորցնում է իր իմաստը։ Այդ պատճառով հեղինակները կոչ են անում Արգենտինային հեռացնել մրցաշարից՝ մյուս հավաքականներին հավասար պայմաններ ապահովելու նպատակով։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հուլիսի 15-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի ընտրանու հետ։


Բաց մի թողեք
Չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որ տիրում է հայկական հարսանիքներում. Կարեն Գևորգյան․ Լուսանկար
Մահացել է Ֆրանսիայում հայազգի նախկին փոխվարչապետը․ Լուսանկար
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում. Տեսանյութ