16/07/2026

EU – Armenia

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել

ԱՄՆ զինված ուժերը հարվածների հերթական ալիքն են հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը։

«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցնել իրանական հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ դիտարկման օբյեկտներին», – ասված է CENTCOM-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նշվում է, որ հարվածների նպատակն է «էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ սպառնալու անմեղ նավաստիներին, Հորմուզի նեղուցով տարանցիկ անցնող առևտրային նավերի անձնակազմերին»։

CENTCOM-ը կիրառել է գերճշգրիտ զինամթերք մի քանի վայրերում, ներառյալ Բանդար Աբասում, թիրախները խոցելու համար։

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/d2f24dbce11e1c64d2b3c3670833f33e

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»