Ռուսաստանը Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություններ չի վարել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Գերմանիայի հետ ուկրաինական կարգավորման վերաբերյալ պաշտոնական շփումներ չեն եղել և չկան, և քիչ հավանական է, որ դրանք հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության կողմից չափազանց ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունը և ձեռնարկված գործնական քայլերը», – նշել է փոխնախարարը։
Գալուզինը նաև նշել է, որ հասարակական խմբերի ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումներ են տեղի ունեցել։ «Ինչ վերաբերում է ռուսական և գերմանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներին, դրանք եղել են և շարունակվում են», – ընդգծել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Բաքվում, իբր, տեղի են ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև ուկրաինական կարգավորման վերաբերյալ շփումներ։

Բաց մի թողեք
ԱՄՆ – թուրք – պակիստանյան «հավասարակշռության հակակշի՞ռ» է
Փոխարենը ի՞նչ է պահանջվելու Ալիևից
Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը