ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքներն անպատասխանատու են, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք Վլադիմիր Պուտինի անպատասխանատու հռետորաբանությունը»,- նշել է Միլլերը:
Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող պետության ղեկավարի այդպիսի հայտարարություններն անընդունելի են։
«Մենք նախկինում մասնավոր կերպով և անմիջականորեն շփվել ենք Ռուսաստանի հետ միջուկային զենքի կիրառման հետևանքների վերաբերյալ»,- հավելել է խոսնակը։
Նա հայտնել է, որ առայժմ նշաններ չկան առ այն, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել։ Սակայն ԱՄՆ-ը շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։

Բաց մի թողեք
Իտալացի Սալվինին սկսում է պայքարը՝ ղեկավարի պաշտոնը պահպանելու համար
ԵՄ-ն ցանկանում է Կանադայի հետ ունենալ «հնարավորինս սերտ» հարաբերություններ. Կոշտա. Լուսանկար
Մերցը խոստանում է շարունակել պաշտոնավարել որպես կանցլեր՝ չնայած Գերմանիայի մեկ այլ տարածաշրջանային ընտրություններում գրանցված «աղետալի» արդյունքին