Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն՝ Ակտաու քաղաքում (Ղազախստան) տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պլանավորելու «Բիրլիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքները:
Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Կոնֆերանսում, որին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը, քննարկվել են զորավարժությունների նախապատրաստմանն ու կատարվելիք առաջադրանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Այս տարվա հուլիսին լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանի Հանրապետության «Օյմաշա» պոլիգոնի տարածքներում, ինչպես նաև Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։ Զորավարժությունների շրջանակում զինվորականները կմշակեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ կատարելու» առաջադրանքներ։

Բաց մի թողեք
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները