27/07/2024

Հայաստանը Եվրոպա է և ․․․ վերջ!

Ստորև հրապարակում եմ այսօր Ազգային ժողովում Եվրաինտեգրման նոր հնարավորություններն ու մարտահրավերները լսումների համար իմ գրած ելույթի տեքստը, որը սակայն ընդմիջումից հետո հանեցի ելույթների ցանկից։ Այդ մասին՝ գուցե հաջորդիվ ․․․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովին՝ ի դեմս Արմեն Եղոյանի, այս խորհրդարանական լսումները կազմակերպելու համար, հատկապես վերնագրում նշելու մարտահրավերների մասին, որոնք, ցավոք, շատ են, հիմա ամեն բան հերթով․

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ասում է․ Հակամարտության սրումը կախված է նրանից, թե Երևանը որքան թույլ կտա ԵՄ-ին և ԱՄՆ-ին ազդել տարածաշրջանի վիճակի վրա: Նա սուտ է համարում, որ ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին չճանաչված Արցախում պատերազմ թույլ չտալու կամ գոնե կրակը դադարեցնելու համար, առանց ԼՂ նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախը լուծարելու մասին փաստաթուղթ ստորագրելը, ինչը բեմադրված, պայմանավորված խաղ էր ռուս – թուրք – ադրբեջանական սցենարով, այն մասին, թե ինչպես արագությամբ դատարկել Արցախը։

Հիմա՝ ապրիլի 5-ին, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լայենի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական համարվող հանդիպումից առաջ ավելացել, շեշտակիացել է վայրահաչը հատկապես Ռուսաստանից, նախևառաջ Զախարովայի ու նրա հայաստանյան սազանդար դեսպան Կոպիրկինի կաղմից ու մուծվողականության արդյունքում հայաստանյան 5-րդ շարասյունը գործի դնելու, Հայաստանում ներսից խժդժություններ առաջացնելու ու երկիրը պետականությունից զրկելու, Միութենական նոր Խորհրդային միությանը կցելու, երկաթյա նոր վարագույրի ետևում մեր հայրենիքը կեղեքելու համար։

Հաստատապես ասում եմ՝ չի ստացվելու, թուրքական բորենիներ կլինեք, թե սպիտակ թուրքեր, որ ծվարել եք Հայաստանի Հանրապետությանս հետ ռազմավարական գործընկերոջ քողի տակ։ Չի ստացվելու, որովհետև ձեր նպատակները չար են, ձեր գործերը սև, ձեր նպատակները պիղծ ու չեն բխում ՀՀ արժանապատիվ քաղաքացու մտքերից ու հոգուց։

Իբրև խնդրահարույց ոլորտներ ոմանց կողմից մատնանշվում են տնտեսականն ու անվտանգայինը։ Տնտեսության ոլորտում ստանդարտիզացիայի ու եվրոպական չափանիշներին համապատասխանության հարցն է բազմացվում, սակայն ինչու միայն կամ հատկապես ԵՄ անդամակցության ճանապարհին շտկել այդ խնդիրը, միթե ՀՀ արժանապատիվ քաղաքացիները պարտավոր են ռուսասովետական շուկայի մակարդակի սննդամթերք սպառել։ Ես խոսել եմ մի քանի տնտեսվարողների հետ, ովքեր, կամ նրանց մեծ մասը պատրաստակամ են վերակառուցել իրենց արտադրանքը, համապատասխանել բոլոր ստանդարտներին, միայն թե մեր երկրի համար միայն լավ լինի։

Այսքանը իբրև նախաբան․ Ես այս ելույթիս համար հերթագրման ժամանակ իբրև վերնագիր գրել եմ․ ՀՀ ԵՄ պարտադիր անդամակցություն, ինչը ինչպես։

ԻՆՉԸ․ պարտադիր անդամակցության գործընթաց սկսելը, որը վերջապես Հանրապետությունս կազատի ռուսաստրուկ կարգավիճակից ու կամրապնդի ժողովրդավարության ուղու հաստատումը, այն դարձնելով լայն մայրուղի դեպի արժանապատիվ կյանք ու կեցություն։ Իսկ դրա համար կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որոնց համար, ըստ սահմանված օրենքների, կոնկրետ ժամանակահատվածներ են նախատեսված՝ 6 – 10 ամիս։

ԻՆՉՊԵՍ․ Ուրեմն, եթե ՀՀ արժանապատիվ քաղաքացիներս ցանկանում ենք ապրել ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունում, ապա ինչու այսօրվանից, դեռ երեկ չենք նախաձեռնում ՀԱՊԿ կոչվող անդեմ կառույցից դուրս գալու գործընթացը, որն ըստ օրենքի, 6 ամիս է տևելու, իսկ մենք պետք չէ, որ որևէ բան անենք անօրենք, որպեսզի այնուհետև մեր սերունդներին չթողնենք որևէ լուսանցք, խնդրահարույց կետ, Աստված մի արասցե, ուժերի հարաբերակցության փոփոխման դեպքում դարձ ի շրջանս յուր կատարելու համար։ Ավելի երկար ժամանակահատված կպահանջվի, ևս ըստ օրենքի, որպեսզի մեր արտադրությունները, տնտեսությունը դիվեսիֆիկացվի համաձայն եվրապական չափանիշների, որպեսզի համարձակ քայլ կատարենք նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհին։ Ուրեմն ինչու բաց հանդիպումներ չեն կազմակերպվում տեղական արտադրողների հետ, ՀՀ կառավարության նիստերում չի քննարկվում այս հարցը, օժանդակության ծրագրեր չեն մշակվում հայրենական տնտեսվարողներին օգնելու, որպեսզի նրանց արտադրությունները համապատասխանեն այն չափանիշներին, որպիսին պահանջում է Եվրոպան։

Այնուամենայնիվ, պետք է շեշտեմ, որ ես ռադիկալ, կտրուկ քայլերի կողմնակից եմ, սա հակասություն չէ իմ խոսքում վերը նշվածին։ Ի վերջո, այդ քայլին դիմել է հարևան Վրաստանը։ Այո, ես կողմնակից եմ ու եվրոպական կառույցներում մեկ անգամ չէ, որ իմ մասնավոր հանդիպումների ժամանակ շեշտել եմ, որ պետք է կոնկրետ ժամանակահատված, դիցուք 24 ժամ տալ ՌԴ-ին իր զորքերը Հայաստանի Հանրապետությունից դուրս բերելու համար, այնուհետև ցանկանում է համագործակցել մեր երկրի հետ հավասարը հավասարի, խնդրեմ՝ բայց որ թելադրանքի ճանապարհով, չի ցանկանում, թող չվախեցնի իր երկրում ապրող կամ ծվարած հայ քաղաքացիներով, երբ նրանց մեծ մասը վաղուց կամ նոր ՌԴ քաղաքացիներ են։ Ինչ է, արյունարբու, արյունռուշտ, Ուկրաինայում կանանց ու երեխաների սպանդ կազմակերպող մարդասպան պուտինյան ռեժիմը ցանկանում է հաշվեհարդար տեսնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնություն հայերի հանդեպ, այստեղ բազմակետ, գուցե այդ դեպքում կբացվեն ռսահայերի աչքերը, թե ովքեր են իրենց ղեկավարողներն ու իրենց տված կաշառքի արդյունքում իրենց այդ երկրի արյունոտ սայլը նստեցնողները։

Անհարժեշտ են կոնկրետ քայլեր, թող որ մեր բոլորիս սպասումներն արդարանան վաղը կայանալիք պատմական բնորոշումը ստացած հանդիպումից, սակայն վաղուց կոնկրետ, մտածված, հաշվարկված, հետևողական գործելու ժամանակն է, այլապես կներեք, բայց ինչ որ տեղ կամ որոշ արևմտյան դիտորդների, փորձագետների աչքերով նաև, ներկայիս գործընթացը մի քիչ արևմտամետ երևալու, հետո միջնորդ դառնալու տպավորություն է ստեղծում, ցավոք։ Երբեք չէի ուզենա, որ իրականում այդպես լիներ, Աստված մի արասցե, այլապես աշխարհում լրիվ կհայտնվենք ավելորդի կարգավիճակում իր բացասական հետևանքներով հանդերձ։

Ես հավատում եմ, որ մենք դուրս կպրծնենք այս ճիրաններից ու կվերահաստատնեք մեր երկրի գոյությունն այս արևի տակ։ Հայաստանը Եվրոպա է և ․․․ վերջ!

Կեցցե, Հայաստանի Հանրապետությունը ․․․

Սիմոն Սարգսյան