ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Ալեքսանդր Գ.-ին:
Նա 2017 թ. հունիսի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գույքի յուրացման, իսկ 2022 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողներին և դատախազությանը:
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:






Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը