ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել և մանրամասնել, թե ինչ են խոսել պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ հաղորդագրության, Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները:
«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Բաց մի թողեք
Ֆրանսիական ընտրություններ. Ինչպես հետևել կիրակի օրվա քվեարկությանը որպես պրոֆեսիոնալ
Բալկանյան նախկին նախագահները քննադատում են Իրանի պատերազմը Բաքվի գլոբալ ֆորումում
Գերմանիայի կանցլեր Մերցը դեմ է Թրամփին՝ Իրանի պատերազմի հարցում