Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։
«Արևմուտքի՝ «Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու» փորձերը ապագայում բացասական հետևանքների կհանգեցնեն։ Այդ կապակցությամբ մենք հայտարարություններ արեցինք՝ զգուշացնելու ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում է կայացել։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։
Բաց մի թողեք
Ալիևը միջնորդ է դարձել ԱՄՆ – ՌԴ բանագնացների համար
Ռոբիկն ու Սերժիկը մարիոնետային ոճով Գյումրիում խաղացնում են երկուական թեկնածուի
Հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունվել է ՌԴ նախագահի հրավերը