ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի աջակցություն։
Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպմանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»,- ասաց նա։

Բաց մի թողեք
Մագյարը դուռը բաց է պահում ռուսական էներգիայի համար՝ չնայած ԵՄ-ի կողմից էներգիայի մատակարարման փուլային դադարեցման ծրագրերին
Դեֆիցիտի ժխտում. Ինչու են ԵՄ-ի հարկաբյուջետային կանոնները խնդրահարույց
Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 3․6 անգամ. Պապոյան