ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Բրյուսելում Հայաստանը ստացել է այն, ինչի համար մեկնել էր հանդիպմանը՝ նկատելով, որ տարատեսակ քարոզիչների ու սազանդարների միջոցով փորձ է արվում հնարավորինս արժեզրկել ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը:
Նույն շրջանակները մինչ հանդիպումը տարատեսակ կեղծ լուրեր էին տարածում սպասվող միլիարդների ու ռազմական աջակցության մասին, որպեսզի հանդիպումից հետո փորձեն հիասթափություն առաջացնել հանրության շրջանում:
«Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակում փորձ է արվում հասարակությանը հուսահատություն ներշնչել՝ համոզելու համար, որ ի զորու չենք որպես պետություն գոյատևելու, ու պետք է անպայման ծայրագավառ լինել։ Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում մեր հաղթաթուղթը ժողովրդավարությունն է»,- գրել է նա՝ հավելելով, որ Բրյուսելի հանդիպումը ևս մեկ ու շատ կարևոր քայլ էր դեպի ինքնիշխանության հաստատում ու քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցության խորացում։
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում էր կայացել։
Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես էին եկել մամուլի համար հայտարարություններով։
Բաց մի թողեք
Մեր դժգոհությունների աղբյուրը չպետք է մեզ միավորի, այլ՝ այդ դժգոհությունները հաղթահարելու մեր միասնական ցանկությունը
Պատգամավորն անդրադարձել է ՌԴ նոր սահմանափակմանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան