ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտը և իր կողմից շահագործվող «Մերսեդեսում» հրազեն է պահում:
«Ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ՝ նրանք ապրիլի 5-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում: Հետևի նստատեղին դրված պայուսակում հայտնաբերվել են ինքնաձիգ և լիցքավորված երեք պահեստատուփ, որոնցից մեկը տեղադրված էր ինքնաձիգին:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Գյումրիի նախկին համայնքապետը հետախուզվում է. նա որդու հետ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցը
ՀՀ և Ղազախստանի համատեղ հատուկ գործողության շրջանակում Երևանում ձերբակալվել է 41 կիբերհանցագործ
ՄԻԵԴ վճիռը․ Հովհաննես Իշխանյանը Էլեկտրի Երևանի ժամանակ զանգվածային ձերբակալության զոհ է դարձել