ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։
ԱՆդրադառնալով ապրիլի 5-ին երեկոյան ժամերի ադրբեջանական կողմից Տավուշի և Գեղարքունիքի մարզում արձակած կրակոցներին, Քոչարյանը նկատեց՝ «Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»։
Նրա խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Վերջինս ընդգծեց՝ եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ «Հիստերիկ դրսևորումներ են։ Երևի մյուս կողմում կանգնածները անկանոն որոշել են կրակներ ուղարկել մեր բնակավայրի ուղղությամբ։ Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ էսկալացիայի վտանգ չկա. «Ոչ դեռ չեմ տեսնում։ Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։
Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ նա պատասխանեց, թե խանգարողները ավելի շատ են Հայաստանի ներսում
Բաց մի թողեք
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը
Քաղաքական գլխիկներն ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Խաչատրյան
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան