27/07/2024

Սովորեք լսել իրար, առանց իրար հայհոյելու, սիրելի մարդիկ. Սգալու ժամանակը կա և կա ապրելու ժամանակը. Միսկարյան

«Սգալու ժամանակը կա և կա ապրելու ժամանակը: Ու այդ ժամանակը ամեն օր է: Սուգն ու ուրախությունը մարդու առօրյայի անբաժան մասն են: Մարդը ունի սգալու իրավունք այնքան, որքան ուրախ կամ երջանիկ լինելու իրավունք»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ նշելով, որ չի կարելի բոլորին պարտադրել ամեն օր սգալ, չուրախանալ, չհրճվել այնպես, ինչպես չի կարելի բոլորին պարտադրել երջանիկ լինել ամեն օր, ամեն ժամ:

«Հայաստանում մարդը բարձրագուն արժեք է և մարդը իրավունք ունի երջանիկ լինել, անկախ մեր` շրջապատի հայացքներից, համոզմունքմերից, հավատամքից, աշխարհի ու օբեկտիվ իրականության մասին մեր պատկերացումներից, լինի նա կին թե տղամարդ, աղքատ թե հարուստ, երիտասարդ, թե տարեց, ավտոբուսում, թե ինքնաթիռի մեջ:

Եկեք մեր մաղձը չթափենք նրանց գլխին, ովքեր մեր կողքին մեր դժվարության կամ տխրության պահին, մեզանից անկախ իրենց երջանիկ են զգում:

Սովորեք լսել իրար, առանց իրար հայհոյելու, սիրելի մարդիկ»: