«Սպանդանոցային տնտեսությունների ստեղծման պետական ծրագիրը, կարելի է ասել, թերի իրականացվեց»:
Այս մասին Ազգային ժողովում՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Դա մենք տեսնում ենք տեղերում՝ գյուղերում, մարզերում մարդիկ խուսափում են միսը սպանդանոցների միջոցով հանել վաճառքի, վաճառողները խուսափում են սպանդանոցից վերցնել, սպանդանոցներում մի շարք խնդիրներ կան. չեն կարողանում նորմալ ծառայություն մատուցել, և ոլորտը շատ թերի է կարգավորված: Ձեր բերած նախագիծն անհրաժեշտ է, բայց պետք է այլ փոփոխությունների ենթարկել, թե չէ ոլորտը չի կարգավորվի»,- ասաց Խաչատրյանը՝ դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանին:
Խաչատրյանը նաև նկատեց՝ տեսնում է, որ այդ կարգավորման մեջ պետք է կիրառել խրախուսական նորմեր. «Այսինքն՝ խրախուսենք, ովքեր որ օգտվում են սպանդանոցներից, ազատվեն հարկերից, տուրքերից: Ինչ-որ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ այս մարդիկ գնան օգտվեն սպանդանոցային ծառայություններից: Այս մասով ինչ-որ նախագծեր կա՞ն, որպեսզի ոլորտը փորձենք կարգավորել, թե չէ միայն պատժելով, տուգանքներով, խստացումներով հաստատ տեղ չենք հասնի»:
Արձագանքելով Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ աջակցության մի շարք ծրագրեր կան, ներկայումս էլ նախարարությունում քննարկվում է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին աջակցության ծրագիրը հաստատելու մասին՝ Կառավարության որոշման նախագիծը:

Բաց մի թողեք
Լեհաստանի վարչապետ Տուսկը անտեսում է նախագահի վետոն ԵՄ 43.7 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկի վերաբերյալ
ԱՄՆ-ն մաքսատուրքերի նոր հետաքննությունների շրջանակներում թիրախավորում է նաև ՄԹ-ն, ԵՄ-ն ու Կանադան․ FT
Եվրոպան տատանվում է, քանի որ ԱՄՆ-ն սկսում է կարևոր հանքանյութերի հողերի զավթումը