15/10/2024

Քոռանամ ես, Արշա՛կ, տուն արի, տրիբունալ այստեղ ստեղծենք. Քոչարյանը դիմեց ՌԴ-ում գտնվող Կարապետյանին

«Կպատասխանենք կրակոցներին երբ զգանք, որ այդ կրակոցներն այնպիսին են, որ նրանց լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնենք: Այս պահին պաշտպանական գերատեսչությունը, եթե չի կրակում նշանակում է՝ կարիքը չկա»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բազմիցս հարցրել ենք Պաշտպանության նախարարին՝ դուք հրաման տվե՞լ եք չկրակելու: Ի միջայլոց Հայաստանից հերթական փախած պաշտպանության նախարարը խոսում է կրակել տալու, չտալու մասին, Արշակ Կարապետյանի մասին է խոսքը: Չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գնահատում է, որ պետք է պատասխանի ինքը այդ պատասխանը կտա»,- ասաց Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Արշակ Կարապետյանը քաղքական հայտ է ներկայացրել, Քոչարյանն արձագանքեց. «Որտեղա՞ ինքը, դուք տելեվիզորով ե՞ք տեսել, նայե՛ք, այնքան տպավորված է «Մերիոթ»-ում համագումարից, համագումարի դահլիճը ինչ՞ու ցույց չտվեցիք, միայն էկրանն էր՝ Արշակ Կարապետյանով»:

Դիտարկմանը, թե դուք փաստորեն հետևում եք Անդրանիկ Քոչարյնաը պատասխանեց՝ իհարկե, բա ոնց կարող եմ չհետևել Հայաստանից փախած Պաշտպանության նախարարների հետագծին:

«Ես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն եմ, Արշակ Կարապետյանին վաղուց եմ հետևում, թեման փակվեց՝ Արշակ Կարապետյանին սպասում ենք Հայաստանում, բոլորս ենք սպասում»,- ասաց Քոչարյնաը ու հարցին, թե Կարապետյնաը տրիբունալ է ստեղծում արձագանքեցվ. «Քոռանամ ես, Արշա՜կ, տուն արի, արի տրիբունալ այստեղ ստեղծենք: