Ապրիլի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ալավերդի համայնքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 16-ամյա Ժ․ Ծ․-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչակա բաժին, որտեղ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Հայտնի դատավորին նախազգուշացրել են. Լուսանկար
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ. Տեսանյութ