Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել զերծ մնալ խուճապ տարածելուց:
«Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ»,- գրել է նա՝ շեշտելով`միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչ-որ մեկի համար դրդապատճառ չդառնա:
«Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ՝ այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։
Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։
Մարտիրոսյանի խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ կեղծիքն այսքան արագ խուճապ առաջացրեց:
Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել էր, որ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է:
Բաց մի թողեք
Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո
Նախկին նախագահների ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը. Աջապահյանը խոսել է շարժման անհաջողության մասին
«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան