Ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ։
Մինչ դեպքի վայր կժամաներ օպերատիվ խումբը, բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ժամը 18։10-ի սահմաններում «Մալայան» ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում անհայտ անձի կողմից քիմիական անհայտ նյութ փչելու հետևանքով «երկու աչքի քիմիական այրվածք, 1-ին աստիճան» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։
«Մալայան» ակնաբուժական կենտրոն մեկնած ոստիկանները պարզում են որ վիրավորները Երևանի բնակիչներ 20-ամյա Մարգարիտա Ա․-ն է և 18-ամյա Հակոբ Ա․-ն։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում գործող «Կարգին Շինանյութ» խանութի հետնամասում անհայտ անձը մոտեցել է Մարգարիտա Ա․-ին և Հակոբ Ա․-ին ու գազային նյութ փչել նրանց աչքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է օտարեկրացի Ֆլորիա Ֆոգտնը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Ա․-ն և Հակոբ Ա․-ն աշխատում են «Կարգին Շինանյութ» խանութում՝ որպես վաճառողներ։
Բաց մի թողեք
Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով
Բացահայտվել է պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ. ինչ է հայտնի
Մոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք