Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են դարձել։
Այսպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը դեռ չի բարձրացրել զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։
«Այսօրվա դրությամբ Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններով։ Իրականում, քանի որ Ղարաբաղում հայ բնակչություն չկա, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը նրանց դուրսբերման մասին դեռ հարցեր չի բարձրացրել միայն հանուն նրա, որ Ռուսաստանում դա չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, որպես վնաս, որը հասցվում է Ռուսաստանի Դաշնությունից դուրս մեր զինվորականների ներկայությամբ։ Բայց իրականում մեր խաղաղապահների՝ Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասել է նա։
Պատգամավորը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չի պատահի։ «Ես մեր խաղաղապահների առկայության իմաստը տեսնում եմ այն բանում, որպեսզի երաշխավորվի, որ ոչինչ չի պատահի, օրինակ, հայ բնակչության կողմից լքված տների, պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք ունեն համաշխարհային պատմական բնույթ։ Ինչ-որ հույս կա, որ հայերի մի մասը կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը պաշտոնապես առաջադրում է հայերի վերադարձի համար, հազիվ թե նպաստեն նրանց վերադարձին։ Ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ շատ դժվար հանգամանք է։ Տեղի բնակչության դուրս գալը Ղարաբաղից խաթարեց նրանց այնտեղ գտնվելու պատճառները»,- եզրափակել է նա:
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար