Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հաղորդաշարի երկու աշխատակից:
Նրա տեղեկություններով՝ պատճառը Սամսոնյանի և Սաղաթելյանի վերաբերյալ թռուցիկներ փակցնելն է:
Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Մեկ օր անց դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Բաց մի թողեք
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
ԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումները