Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը այսօր՝ նախարարի պաշտոնում 100 օրյա աշխատանքը ամփոփեց, նախ՝ 30 րոպե ներկայացնելով, ապա լրագրողների հարցերին պատասխանելով ու բանավիճելով։
«Ռազմաարդյունաբերության ոլորտի հետ կապված ամեն բան չէ, որ ես կարող եմ հանրայնացնել, հասկանալի է, որ մենք գործ ունենք որոշակի գաղտնի տեղեկատվության հետ, և այս առումով փորձել ենք առանձնացնել այն հատվածը, որը կարող ենք հրապարակել: Հունվարից 1-ից մինչ օրս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմաարդյունաբերության կոմիտեի կողմից իրականացվել է մեկ օրենքի նախագծի, երեք գործող որոշումների փոփոխության, երեք նոր որոշումների նախագծերի մշակման և շրջանառման աշխատանքներ: Օրենսդրական և ենթաօրենսդրական փաթեթները ոչ միայն պատրաստվել են այս ընթացքում, այլև մենք դրանք շրջանառել ենք, հույս ունենք, որ առաջիկայում թե՛ ԱԺ-ում, թե՛ Կառավարություն ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն: Արդար կլինի նշել, որ ռազմաարդյունաբերության ոլորտը, ըստ էության, եղել է իմ ուշադրության կենտրոնում հենց առաջին օրվանից: Բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մեկտեղ մեծ ուշադրության է արժանացել իմ կողմից, որովհետև այդ ուղղությունները Կառավարության համար հանդիսանում են առաջնահերթություն»,- ասել է նա՝ նշելով, որ իրականացվել են ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈՒ-ում:
Ըստ Հայրապետյանի՝ ռազմարդյունաբերության գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ հանդիպել են, վերհանվել են բոլոր խնդիրները, և մի շարք խնդիրներ էլ առաջիկայում կկարգավորվեն։ Նրա խոսքով՝ նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել էլ ավելի արդյունավետ և ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։ Իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվելու ՀՀ ԶՈւ-ում։
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 9-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին էժանացել է
Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Հոկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին ու դոլարը թանկացել են