Ապրիլի 15-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել 2024 թվականի մարտի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվողի գտնվելու վայրի մասին։
ՀՀ ոստիկանները մեկնել են Կոմիտասի պողոտայի Վահագն Դավթյանի անվան այգի, որտեղ հայտնաբերել ու ձերբակալել են հետախուզվող 25-ամյա Հովհաննես Հակոբյանին։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ Արաբկիրի քննչական բաժին։
Նա հետախուզվում էր մարտի 21-ին օտարերկրացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած ԱՄՆ քաղաքացի կա:






Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը