20/05/2024

Միհրան Պողոսյանը «մտավ» Բեռլին․ «Հիտլերը տեղում չէր, բայց տարածքում էր»

Արդեն հայտնել ենք, որ ՌԴ-ում գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնած «Հայոց Համազգայնին Միասնություն»-ը օրերս տարածքային գրասենյակ է բացել ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ ՀՀՄ ֆեյսբուքյան էջն ավետում է, թե առաջիկայում մի գրասենյակ էլ «Քեթրինի Միհրան» անունով հայտնի նախկին պաշտոնյան Բեռլինում է պատրատվում բացել։

«Հայոց Համազգային Միասնություն» (ՀՀՄ) կուսակցությունն ակտիվացնում է իր տարածքային կազմակերպությունների ստեղծման գործընթացը։ Ի հաստատում ավելի վաղ ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանի արած հայտարարության՝ Բեռլինում բացվում է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության արտերկրում առաջին տարածքային գրասենյակը։Կառույցի հիմնական առաքելության և նպատակների մասին կներկայացվի հաջորդիվ»,-ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Թե ինչու է նման աշխարհագրություն ընտրել «Քեթրինի Միհրանը»՝ իր կուսակցության արտասահմանյան առաջին կառույցը բացելով Բեռլինում՝ կարող ենք միայն ենթադրել։ Շատ կարևոր է պարզել նաև, թե հատկապես ի՞նչ փողերով է ՀՀ նախկին բարձրատիճան պաշտոնյան վճարելու արտերկրի գրասենյակների գումարը՝ հալալ քրտինքով վաստակա՞ծ, թե՞, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լեւի»փողերով։

Հատկապես, երբ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննվում է Պողսյանին և նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը։

Ենթադրում էինք, որ Միհրան Սուրենիչը իր հիմնած կուսակցություն հաղթական մուտքը դեպի ՀՀքաղաքական ասպարեզ կազդարարեր Մոկվայում կամ մերձկրեմլյան որեւէ տարածքում տարածքային կառույց բացելով։ Սակայն ոչ, նա որոշել է նախ «մտնել» Բեռլին, «ա տամ դալշե՝ բուդետ վիդնո»։

«Մեր բակ»-ը ֆիլմի հերոսը լիներ՝ կասեր․ «Հիշում եմ, 2024 թիվն էր, մտանք Բեռլին, Հիտլերը տեղում չէր, բայց տարածքում էր․․․»։