Ապրիլի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում ապրեկային ծառայողները գիշերային հերթապահությունից տուն վերադառնալիս Երևանի Արաբկիր վարչական շրջանի ՝ ժողովրդին հայտնի «Սլավյանսկի» համալսարանի հարևանությամբ նկատել են «Mercedes G63» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենան:
Նրանք տեղում սահմանափակել են «յաշիկի» տարածքը։ Այնուհետ Կոտայքի գումարտակի պարեկները պարզել են, որ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ է, քանի որ վարորդը ապրիլի 16-ին Հյուսիս–հարավ նոր կառուցվող ճանապարհի Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս «Մերսեդես G63» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին՝ Հարավարևմտյան թաղամասից դեպի 3-րդ գյուղ տանող հատվածում, երթևեկել էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:
Բաց մի թողեք
Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է
1 տարի 8 ամիսը «շակալադնի է», թող ամեն մարդ իր դարդին լինի. Առուշ Առուշանյան
Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է