27/07/2024

Մերձավանի՝ քրգործով մեղադրյալ նախկին համայնքապետի որդին, որն «Ապրելու երկիր»-ից է, միացել է Տավուշում սուտ ու կեղծիք տարածողների բրիգադին

Սուտ, կեղծիք, մանիպուլյացիա ․․․ շահագրգիռ խմբակները հանրային գիտակցության վրա ազդելու այս եւ այլ մեթոդներն են կիրառում՝ Տավուշում նախատեսված սահմանազատման գործընթացի մասին տեղեկություններ տարածելիս։

Արդեն հայտնել ենք, որ քարոզչական տարատեսակ բրիգադներ են ուղեւորվել սահմանամերձ այս մարզ, «բրիգադներից» մեկում էլ ներգրավված է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ԼՂՀ նախկին պետանախարար Ռուբեն Վարդանյանի երբեմնի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Պարզվում է, որ «ընկեր Մեսրոպը» մասնավորապես Կիրանց համայնքի բնակիչների ուղեղը լվալու պրոցեսում ներգրավել է նաեւ Մերձավան համայնքի նախկին ղեկավարի՝ Լեւոն Գրիգորյանի որդուն՝ Վոլոդիա Գրիգորյանին։

Վերջինս, ի դեպ, 2021 թ․Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Ապրելու երկիր»-ի նախընտրական ցուցակի աաջին համարն է, այժմ էլ համայնքի համանուն խմբակցության ավագանու անդամ է։

Վերջինիս հայրը՝ Լևոն Գրիգորյանը, անցնում է Մերձավան համայնքում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մերձավան համայնքի ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ325-րդ հոդվածի 1-ին մասերով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտայինմիջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելըկամ օգտագործելը):

Նշենք, որ հիշյալ քրեական գործը` մեղադրականեզրակացությամբ, 2022-ին ուղարկվել է դատարան:

«Ապրելու երկիր» կուսակցությունը, միանալով 5-րդ շարասյան կողմից իրականացվող սուտ ու կեղծիք տարածելու մեդիաարշավին, սկսել է հանրությանը ահաբեկել ստերի միջոցով։

Նրանց կուսակցության ղեկավարներից Մեսրոպ Առաքելյանը, բացարձակ չտիրապետելով իրավիճակին, գնացել, տեսանյութ է նկարել Տավուշի սահմանամերձ շրջաններից ու կեղծ լուրեր է տարածում, թե իբր Վրաստան գնացող ճանապարհը հանձնվում է Ադրբեջանին, ինչը բացարձակ սուտ է։ Այնտեղ խոսքը գնում է Կիրանցի մոտով անցնող փոքր ճանապարհահատվածի մասին, որը դելիմիտացիայի արդյունքում վերադարձվելու է Ադրբեջանին։

Այդ հատվածում նախատեսվում է կառուցել այլընտրանքային կամուրջ և ճանապարհ, որն ամբողջությամբ կանցնի ՀՀ ինքնիշխան տարածքով, եւ դեպի Վրաստան ճանապարհը կլինի երթեւեկելի, չի փակվի եւ չի անցնի ադրբեջանցի սահմանապահների միջով։

Ճանապարհի հետ խնդիրներ առաջացնող հատվածը այս փուլում չի դելիմիտացվում։ Կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որ
Ոսկեպարի և Բերքաբերի հատվածում չեն կատարաի դելիմիտացիա, քանի որ դրա արդյունքում երկու կողմերի համար էլ կառաջանային լոգիստիկ խնդիրներ։ Հայկական կողմից կարիք կառաջանար կառուցել դեպի Վրաստան այլընտրանքային ճանապարհ, իսկ ադրբեջանական կողմում 4 գյուղեր կմնային շրջափակման մեջ։ Հետեւաբար փոխադարձորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հատվածներում դելիմիտացիա իրականացնելու հարցը թողնել հետագայի։ Այդ պայմանավորվածության արդյունքում դեպի Վրաստան ճանապարհը կմնա հայկական վերահսկողության ներքո։

Նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ ֆեյսբուքյան տարբեր խմբերով լուրեր են տարածում, թե շուտով դեպի Վրաստան ճանապարհին կտեղակայվեն ադրբեջանցի սահմանապահներ ու հայաստանցիները այդ ճանապարհից օգտվելիս ստիպված են լինելու անցնել այդ անցակետերով։ Սա ևս բացարձակ սուտ է, ինչպես Մեսրոպ Առաքելյանի տարածածը, քանի որ, ինչպես նշեցինք, այդ հատվածներում դելիմիտացիա եւ դեմարկացիա չի իրականացվելու։

Ակնհայտորեն, ընդդիմությունը սպասում էր այսօրինակ խնդիրների` լոգիստիկ, անվտանգային, որպեսզի օգտագործեին պահն ու փորձեին երկրում քաոս առաջացնել ու զավթել իշխանությունը։ Չստանալով բաղձալի իրավիճակ, հիմա փորձում են ստերով ու կեղծիքներով ստանալ իրենց երազած իրավիճակը։