«Առավոտ շուտ, երբ բոլորս շտապում ենք պատարագի, մարդաշատ փողոցում ականատես ենք լինում նման արատավոր երևույթի: Դա դատապարտելի է՝ ով ուզում է լինի, ինչ ուղի ուզում է՝ անցած լինի, չի կարելի ոտնձգություն էնէլ Գյումրու քաղաքապետարանի շենքի, պետության, ազգաբնակչության նկատմամաբ, անընդունելի է ինձ համար»:
Այսպես է մեկնաբանել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը՝ այսօր առավոտյան «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա տեղի ունեցած «բողոքի գործողությունը»:
«Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթներ այլևս չլինեն»,-հավելեց Սամսոնյանը:
Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ խնդիր է ունեցել վարորդը, որը ցանկանում էր հանդիպել քաղաքապետին, Սամսոնյանը պատասխանեց՝ ինչ ուզում է լինի, չի կարելի նման քայլի դիմել:
«Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է էղնի, գուզե ախպերս էղնի, պետք է պատասխան տա»,-նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:
Նշենք, որ ըստ որոշ չճշտված տեղեկությունների՝ մեքենայով քաղաքապետարանի աստիճաններին էր բարձրացել և պահանջ ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրը, որը պահանջում էր քաղաքապետի հետ հանդիպում, քանի որ վիճելի հարց ունի հողատարածքի հետ կապված:
Հիշեցնենք՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվելով կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը, պահանջել է հանդիպում քաղաքապետի հետ:
Բաց մի թողեք
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Նոյեմբերի 3-ի աստղագուշակ․ Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը
Մաշ Իսրայելյանի քրոջ` Էլենի ողբերգական վթարի տեսանյութը