Իրանում նշանակված են նախագահի արտահերթ ընտրություններ: Իսլամական հանրապետությունում, սակայն, ամեն ոք չէ, որ կարող է այդ պաշտոնին հավակնել: Թեկնածուների գրանցումն իրականացնում է Պահապանների խորհուրդը, մրցապայքարին թույլատրվում է առավելագույնը տասը հավակնորդի մասնակցություն: Գործնականում, սակայն, երբեք նման ընտրապայքար չի եղել:
Այս դեպքում, դատելով փորձագիտական գնահատականներից, Պահապանների խորհուրդը ընտրություն կկատարի ոչ այնքան «ռեֆորմատորների» եւ «պահպանողականների» միջեւ, որքան՝ ներկլանային թեկնածուների»:
Պահապանների խորհրդում հոգեւոր գործիչներ են: Որոշիչն, ամեն դեպքում Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի տեսակետն է, իսկ այն, ինչպես իրազեկ աղբյուրներն են պնդում, նա հնչեցնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության հետ համաձայնեցնելուց հետո: Ստացվում է «թնջուկ»: Բայց դա հարեւան եւ բարեկամ երկրի ավանդույթն է: Կարեւոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Գերագույն գոհեւոր առաջնորդը վերահաստել է հայ-իրանական հարաբերությունների կարեւորությունը եւ ուղեգծի անփոփոխելոիթյունը:
Այաթոլլա Խամենին, սակայն, նաեւ ասել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ կան թշնամիներ: Ո՞ւմ է նա նկատի ունեցել: Բաքվի իշխանամերձ մամուլն անհանգստացած է Իրանի նախագահի ընտրությամբ այն կտրվածքով, որ ստույգ չէ, թե մայիսի 19-ին Ռեիսի-Ալիեւ «հանդիպման պայմանավորվախությունները կմնան ուժի մեջ»: Շատ հնարավոր է, որ գործ ունենք տեղեկատվա-քարոզչական սադրանքի հետ: Բաքուն, ըստ երեւույթին, փորձում է ֆոն ստեղծել, որ Ռեիսի-Ալիեւ բանակցություններն ընթացել եւ ավարտվել են «լիակատար փոխըբռնման եւ բարեկամության վերահաստման» մթնոլորտու, որպեսզի ավիաաղետի «ադրբեջանական հետագիծ» չդիտարկվի:
Մյուս կողմից իրանա-ադրբեջանական «գլոբալ պայմանավորվածությունների» թեզը, երեւի, հասցեագրված է Հայաստանին այն իմաստով, որ ներշնչվում է, թե Ռեիսին եւ Ալիեւը պայմանավորվել են «Արաքսի միջանցքի» հարցում: Դա ենթադրում է Ադրբեջան-Իրան-Նախիջեւան ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության հաստատում՝ շրջանցելով Հայաստանի հարավը: Միամտություն է հավատալ, թե Իրանը համաձայն է, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցություն իրականացվի «երկրի մի մասից մյուսն անցնելու» ռեժիմով:
Իսկ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Նախիջեւանի հետ կոմունիկացիան պետք է իրականացվի «Ադրբեջանից՝ Ադրբեջան սկզբունքով»: Այսինքն, եթե «անգամ Սյունիքը Հայաստանի սուվերեն տարածք է, ապա Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության դեպքում պետք է այլ կարգավորում գործի»: Բաքուն որոշել է Հայաստանը դու՞րս թողնել տարածաշրջանի կոմունիկացիոն նախագծերից, թե «նոր Իրան-նամեն» դիվանագիտական խա՞յծ է»: Մամուլում փորձագիտական տեսակետ կա, որ Աղբենդի «ուղեանց կամրջի» շահագործումը «հնարավորություն է, որպեսզի Ռուսաստանն Իրանի հետ ավտոմոբիլյան հաղորդակցություն հաստատի՝ մինչեւ շահագործման կհանձնվի «Հյուսիս-հարավ», միջազգային տրանսպորտային միջանցքը»:
Հայաստանի հարավի կոմունիկացիոն հնարավորությունների շուրջ մթնոլորտային «ճնշումը բարձրանում է»: Ադրբեջանական քարոզչությունը, կարծես, ազդակներ է հղում, որ Բաքուն , Իրանի հետ ,կարող է սկզբունքային պայմանավորվածության հասնել»:Դա, ըստ ամենային, ոչ այլ ինչ է, քան՝ ազդակ միջազգային դերակատարներին, որպեսզի նրանք Հայաստանի «համոզեն «Զանգեզուրի միջանցքի» նպատակահարմարության հարցում»: «Միջանցքի» վերահսկողությունն Ռուսաստանի գերնպատակն է: Արեւմուտքն ինչպե՞ս է մոտենում Թուրքիա-Կենտրոնական Ասիա հաղորդակցության իրանական վերահսկողությանը: Թուրքիան համաձա՞յն է, որ Կենտրոնական Ասիայի հետ կապը միջնորդավորվի Իրանով: Իրանն ինչպե՞ս է պատկերացնում Սյունիքում Հայաստանի հետ պատմական սահմանի պահպանման եւ Նախիջեւան-Ադրբեջան հաղորդակցության ապահովման համադրումը:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»