«Հունիս ամիսը բավական խիտ է իրադարձություններով և հետաքրքիր միջոցառումներով, մասնավորապես, հենց այսօր երեկոյան կարող եք այցելել Թումոյի այգի և վայելել բալետային փառատոնի ներկայացումը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանում հունիսի 2-5-ը մեկնարկել է բալետային մեգանախագիծը։
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ տեղի կունենա պատանի կոմպոզիտորների մրցույթը։
Հունիսի 10-ին Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա։
Հունիսի 14-ին կլինի երաժշտական և արվեստի դպրոցների եզրափակիչ գալա համերգը։
Նաև հունիսի 6-8-ը կանցկացվեն գինու օրեր փառատոնը։
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպումներ են ունեցել:
Այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Այս մասին տեղեկանում ենք Նոր Նորք վարչական շրջանի էջից:

Բաց մի թողեք
«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել
Ռուսաստանի «Ռոսատոմը» Հունգարիայի ատոմակայանի շինարարության հետագա ուշացումներ է կանխատեսում, ցույց է տալիս փաստաթուղթը
Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում. Լուսանկարներ