14/12/2024

Միացյալ Նահանգները փաստացի Կիեւին արտոնել է հեռահար զինատեսակներից Ռուսաստանի խորքային տարածքում թիրախներ խոցել

Չեչենական «Ահմատ» հատուկ նշանակության զորախումբը Դոնբասից տեղափոխվել է Խարկովի ուղղություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ռազմա-քաղաքական աշխատանքների գլխաուկրաինական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքը «գործնականում հավասարեցված է գետնին, բայց ուկրաինական ուժերը փողոցային մարտեր են մղում եւ թույլ չեն տալիս, որ հակառակորդն ամրանավոր վարչության պետ գեներալ Ապթի Ալաուդինովը:

Արեւմտյան աղբյուրները հայտնել են, որ ուկրաինական Վոլչանսկ քաղաքում կատաղի մարտեր են: Ռուս- գրաված թաղամասերում»:

«Հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր մենք միշտ գտնվել ենք առաջին էշելոնում, երբեք ոչ մեկի թիկունքում չենք եղել,- ասել է գեներալ Ալաուդինովը, ինչից կարելի է եզրակացնել, որ չեչենական հատուկ նշանակության ստորաբաժանումն ուղարկվել է Վոլչանսկ: Ռազմական փորձագետներն ասում են, որ այդ քաղաքի գրավումով ռուսական ուժերը հնարավորություն կստանան «Խարկովի ուղղությամբ արմատական գրոհ զարգացնել»: Վոլչանսկի շուրջ իրավիճակի փոփոխություն է նկատվել այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը նոր սպառազինություն, հատկապես 122 եւ 155մմ. Տրամաչափի հրետանային արկեր են ստացել:

Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները փաստացի Կիեւին արտոնել է հեռահար զինատեսակներից Ռուսաստանի խորքային տարածքում թիրախներ խոցել: Չեչենական գվարդիան, ըստ էության, ռազմաճակատի բախտորոշ հատված է ուղարկվել մի իրավիճակում, երբ Խարկովի ուղղությամբ հարձակման հաջողությունը հարցականի տակ է: Այս դեպքում, սակայն, առկա է նաեւ ներքաղաքական գործոն: «Ահմատ» զորախումբը մշտապես ենթարկվել է Չեչնիայի առաջնորդ Կադիրովին: Դատելով Ալաուդինովի հայտարարությունից՝ նա նշանակվել է այդ զորախմբի հրամանատար:

Մամուլում տեղեկություններ կան, որ Կադիրովը «ենթաստամոքսային գեղձի անբուժելի հիվանդություն ունի» եւ Մոսկվայում քննարկվում է նրան փոխարիողի հարցը: Հավանական թեկնածու են համարվում պետդումայի պատգամավոր Դեիլմխանովը եւ գեներալ Ալաուդինովը: Ըստ երեւույթին, ընտրությունը կանգ է առել վերջինիս վրա, բայց նրան տրվել է մարտական բարդ առաջադրանք՝ շտկել Խարկովի ուղղությամբ իրավիճակը:
Ալաուդինովը ՊՆ գլխավոր վարչության պետ է նշանակվել ՆԳՆ համակարգից: Բայց այս դեպքում նրա զինվորական հմտությունը, երեւի, այնքան էական չէ, որքան՝ չեչենական գվարդիայի հրամատարների մոտ հեղինակության գործոնը:

Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ Ռամզան Կադիրովը փաստացի Հյուսիսային Կովկասի «փոխարքան է» : Նրանից հետո, ինչպես իրավիճակին լավատեղյակ աղբյուրներն են ասում՝ «շատ դժվար է լինելու կառավարել հյուսիս-կովկասյան էլիտաների հակասությունները»: Եթե «Ահմատ» զորախմբին հաջողվի Վոլչանսկում իրավիճակ փոխել, ապա, ամենայն հավանականությամբ, Կադիրովին կփոխարինի Ալաուդինովը:

Պատերազմը, կարծես, ստանում է նաեւ ներքաղաքական ճնշման միջոցի նշանակություն. Մոսկվան փորձում է Կիեւում նախագահի պաշտոնի համար մրցակցություն հրահրել, Ուկրաինան, կարծես, փոխադարձում է Ռուսաստանի հարավի «ապակայունացման փորձերով». ԱԹՍ-երը հասնում են Կրասնոդար: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը Սեւծովյան նավատորմի մի մասը «վերաբազավորում է աբխազական Օչամչիրայում»: Այդ նավերը ցանկացած պահի կարող են ուկրաինական կողմի թիրախ դառնալ, իսկ Աբխազիան միջազգայնորեն Վրաստանի տարածք է:

Եթե պատերազմի թատերաբեմը «տեղաշարժվի» Ռուսաստանի սեւծովյան առափնյակ եւ Աբխազիա, ապա Հարավային Կովկասը փաստացի կվերածվի ռազմաճակատային գոտու: Հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների պայմաններում դա հղի է Բաքվի կողմից նոր էսկալացիա հրահրելու սպառնալիքով: Իսկ եթե Կադիրովը «ժամանակից շուտ հեռանա» եւ նրա փոխարինողի հարցը ձգձգվի, ապա անկայունությունը կարող է տարածվել նաեւ Հյուսիսային Կովկասում: Ի՞նչ կանի «Ահմատ» զորախումբը Վոլչանսկում, Ռուսաստանին կահաջողի՞ Խարկովը գրավելու սպառնալիքով Կիեւին «խաղաղության բանակցություններվ պարտադրել: