Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նպատակ ունի Սլովենիայի դեմ ընկերական խաղում լավ ֆուտբոլ ցուցադրել:
«Դիտել եմ Սլովենիայի հավաքականի մի քանի խաղերը, ու ինձ դրանք դուր են եկել: Նրանց մարզիչն արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է թիմի հետ: Մենք էլ լավ հավաք ենք անցկացրել: Ցանկություն ունենք լավ ֆուտբոլ ցուցադրելու, ուզում ենք լավ ընկերական խաղ անցկացնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի դեմ ընկերական խաղից առաջ ասել է Պետրակովը:
Վերջինիս խոսքով`Սլովենիան արժանիորեն է իրավունք ստացել մասնակցելու Եվրո-2024-ին: Ազգային ընտրանու գլխավոր մարզչի համար առաջիկա ընկերական խաղերը կարևոր նախապատրաստական փուլ են Ազգերի լիգայի ընտրական փուլի հանդիպումների համար:
Սլովենիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Սլովենիա է մեկնել հունիսի 3-ին: Ալեքսանդր Պետրակովի թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում հունիսի 7-ին և կխաղա Ղազախստանի ընտրանու դեմ:
Բաց մի թողեք
Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում ․․․
Գագիկ Ծառուկյանը կրկին պապիկ է դարձել
Սուրենյանը հայտնել է՝ ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով