Իլհամ Ալիեւը Բաքվում անցկացվող էներգետիկ ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը ստեղծում է փոքր կղզի-պետությունների աջակցության հիմնադրամ: Ըստ նրա, եթե կլիմայական խնդիրները արդիական են Ադրբեջանի համար, ապա այդ կղզի-պետությունների համար դրանք գոյության խնդիր են:
Բաքուն այս նախխաձեռնությամբ իհարկե «օրինականացնում» կամ «ֆորմալացնում» է առաջին հերթին թերեւս Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի դեմ իր գործողությունների «հիմքը»: Ըստ ամենայնի, հենց այդ տեղեկությունների հիման վրա էր, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ Նոր Կալեդոնիայում ապստամբության հրահրողը եւ աջակցողը Ադրբեջանն է:
Սակայն, Ադրբեջանի այս նախաձեռնությունը պետք չէ դիտարկել լոկ այդ համատեքստում: Ալիեւն այդ իմաստով խաղում է ավելի լայն, եւ այստեղ Հայաստանն էլ պետք է ավելի լայն ու ընդգրկուն հայացքով դիտարկի իրավիճակը, հասկանալու համար հնարավոր մարտահրավերները, որ կարող են ծագել կամ որոնք «հունցում» է Ադրբեջանը:
Կղզի-պետությունների աջակցության հիմնադրամի ստեղծման միջոցով Իլհամ Ալիեւն ըստ ամենայնի փորրձում է նաեւ ձեւավորել այսպես կոչված «կլիմայական դաշինք», որը Ադրբեջանի քաղաքականության գործիքներից կլինի Cop29-ից հետո, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում: «Կլիմայական դաշինքի» ձեւավորման պարագայում, կասկածից վեր է, որ դրա թիրախում լինելու է նաեւ Հայաստանը:
Ավելին, Ադրբեջանի համար այդ դաշինքը հետաքրքիր է լինելու առաջին հերթին թերեւս այդ նկատառումով: Հայաստանի հանդեպ Ադրբեջանի «կլիմայական մտահոգություններով» տեղեկատվա-քարոզչական գրոհները բոլորովին նոր չեն:
Հիշենք, ամիսներ առաջ Ադրբեջանի մի շարք այսպես կոչված բնապահպանական ՀԿ-ներ նամակ էին գրել Հայաստանի վարչապետին, իբրեւ թե Հայաստանի հանքարդյունաբերությունից ռեգիոնին սպառնացող ռիսկերի մասին:
Ադրբեջանը նույնատիպ «բացատրություններով» էր պայմանավորում այն, որ պարզապես հանդուգն կրակոցներով ստիպում էր Երեւանին մետալուրգիական գործարան չկառուցել Երասխի սահմանային հատվածում: Այսպես կոչված բնապահպանները Բաքվի զենքն էին նաեւ Արցախի դեմ, նրանցով սկսվեց Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման օպերացիան:
Ադրբեջանը ոչ միայն կանգ չի առնելու, այլ իր մոտ անկցավող Կլիմայի վեհաժողովը դիտարկելու է Հայաստանի հանդեպ այդ բնույթի հարձակումներն ու գրոհները ուժգնացնելու ցատկահարթակ, հավաքագրելով նաեւ դրա անուղղակի աջակցության ռեսուրսի՝ կղզի պետությունների աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ:
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ