Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության միջոցներն աննախադեպ ուժեղացվել են. այժմ հանրային միջոցառումներին մասնակցելիս, որոնք անցկացվում են ոչ փակ հաստատություններում, նա զրահաբաճկոն է կրում։
Այս մասին հայտնում է The Moscow Times-ը։ Ինչպես հաղորդվում է, պարբերականը այս տեղեկությունը ստացել է երկու ռուս պաշտոնյաներից և Կրեմլին մերձ աղբյուրից:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Պուտինը սկսել է զրահաբաճկոն կրել 2023 թվականին՝ ԱԴԾ-ի և նրա անմիջական անվտանգությունն ապահովող ծառայության առաջարկով։ Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ, օրինակ, այս տարվա մայիսի 9-ի շքերթի ժամանակ Պուտինը «հաստատ» զրահաբաճկոնով է եղել։ Բացի դրանից, միջոցառմանը Պուտինին պաշտպանում էին մոտ 20 անձնական թիկնապահներ, իսկ մոտակա շենքերի տանիքներին հերթապահում էին դիպուկահարները։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին հարցին պատասխանել էր, որ դրանք ապահովվում են «սովորական մակարդակով»։

Բաց մի թողեք
Նպատակը չպետք է լինի նախկին պաշտոնյաների հարստությունը հրապարակայնորեն ցուցադրելը
ԱՄՆ-ը Հարավային Կովկաս է գալիս ում շահերը պաշտպանելու համար
Հայաստանի առաջին կիսամյակի արդյունքը հաղթական չէ ամենևին