16/07/2024

2023-ին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառումով

2023 թվականին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառումով: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 միլիոն դրամ, փաստացի ծախսերը կազմել են 218 մլրդ 780 միլիոն դրամ:

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական մասը:

Ըստ նրա՝ նախորդ տարվա ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93,9 տոկոս, նախորդ տարվա համեմատ բյուջետային ծախսերն աճել են 8,3 տոկոսով:

«2023-ին ՀՌՀ-ի կողմից իրականացվել է 1 ծրագիր՝ 3 միջոցառումով, տարեկան սկզբնական պլանը կազմել է 374 միլիոն դրամ, ճշտված պլանը՝ 369 միլիոն դրամ, կատարվել են 368 միլիոն դրամ փաստացի ծախսեր, ճշտված պլանի համեմատ՝ 99,3 տոկոս կատարողականով, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 13,5 տոկոսով:

Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից իրականացվել է 1 ծրագիր՝ 7 միջոցառումով, սկզբնական պլանը կազմել է 7 մլրդ 676 մլն դրամ, փաստացի կատարվել է 7 մլրդ 721 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 92,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ծախսերը կազմել են մոտ 61,2 տոկոս:

Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 10,1 տոկոսով»,-մանրամասնել է Սիրունյանը: