«Ռեալի»՝ «Բետիսից» կրած պարտությունից հետո ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն խաղի արդյունքը, այլև Վինիսիուս Ժունիորի և Ժոզե Մոուրինյուի միջև տեղի ունեցած կարճ, սակայն ուշագրավ դրվագը։
Մադրիդյան թիմը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում նվազագույն հաշվով զիջել է «Բետիսին»՝ 0:1։ Հանդիպման ավարտից հետո պորտուգալացի մասնագետը մոտեցել է բրազիլացի հարձակվողին՝ նրա հետ խոսելու և ձեռքը բռնելու փորձով։
Սակայն Վինիսիուսը որևէ կերպ չի արձագանքել մարզչի նախաձեռնությանը։ Ֆուտբոլիստը պարզապես շարունակել է ճանապարհը՝ չկանգնելով և չշփվելով Մոուրինյուի հետ։ Հատկանշական է, որ դրանից ընդամենը վայրկյաններ անց նա ձեռքով բարևել է մեկ այլ թիմակցի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/432aa0aa627390ace5d73763d0e1e41a
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»

Բաց մի թողեք
Հայտնի երգչուհու դուստրը ամուսնացել է․ փեսացուն 14 տարի փոքր է. Լուսանկար
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է