12/12/2024

39-ամյա կալանավորը դատարանի դահլիճում կրակայրիչի երկաթե դետալով վնասել է ձեռքերի դաստակները և պարանոցը

Մայիսի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանի (Նազարբեկյան թաղամաս 40) կարգադրիչների բաժնի պետից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ դատարանում մոտ 30 րոպե առաջ կալանավորի կողմից տեղի է ունեցել ինքնավնասման դեպք:

Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 20։00-ի սահմաններում դատարանի 3-րդ հարկի թիվ 5 դահլիճում կալանավոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վախթանգ Մ․-ն իր մոտ գտնվող կրակայրիչի երկաթե դետալով վնասել է իր ձեռքերի դաստակները և պարանոցը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։