25/07/2024

Լոնդոնաբնակ միլիարդատեր Վաչե Մանուկյանը ծրագրում է գնել անգլիական «Էվերթոնը»․ մանրամասներ. Լուսանկար

Հայ գործարար, լոնդոնաբնակ միլիարդատեր Վաչե Մանուկյանը դիտարկում է անգլիական «Էվերթոնը» գնելու հնարավորությունը, հայտնել է The Independent-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարարն ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին 400 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ է արել։ Մանուկյանի առաջարկը լավ է ընդունվել ակումբի ղեկավարության կողմից, ովքեր վստահ են նրա՝ որպես «Էվերթոնի» նոր սեփականատեր դառնալու հետ կապված։

Մանուկյանը պատրաստ է արագ ներգրավվել մերսիսայդյան ակումբի գործերին, եթե իր առաջարկն ընդունվի։ Ենթադրվում է նաև, որ նա ցանկանում է գործարքն ավարտին հասցնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

Մանուկյանը «Էվերթոնի» նվիրված երկրպագու է և ցանկանում է լուծել ակումբի ֆինանսական խնդիրները։ Գործարարի ծրագիրը ներառում է գործառնական կանխիկ գումարի տրամադրում ու կայուն երկարաժամկետ ռազմավարության մշակում։

2023/24 մրցաշրջանում «Թոֆիները» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում գրավել էին 15-րդ տեղը։

Լոնդոնաբնակ միլիարդատեր Վաչե Մանուկյանը ծրագրում է գնել անգլիական «Էվերթոնը»․ մանրամասներ