Մայիսի 30-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյան վարժարանի պետն է և իր անչափահաս սաները Սևաստոպոլյան փողոց 29Ա հասցեում անախորժության մեջ են ընկել, կռվի մեջ են մտել և նշում են, որ զինված մարդիկ են, այնուհետև ժամը 02։40-ի սահմաններում իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մոտ 10 հոգի հարձակվել են իրենց վրա ծեծի ենթարկել, զինված են «Մակարով» տեսակի զենքերով և անչափահաս անձանց վրա զենք են պահել, ինչպես նաև իրենցից մեկի գտնվելու վայրը անհայտ է: Քիչ անց կրկին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տարիքով անձինք ծեծի են ենթարկում անչափահաս անձանց, շտապ ոստիկան մոտենա Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցե:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության թիվ 14 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։
Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ս․ Մ․-ն և 16-ամյա Վ․ Ս․-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ 41-ամյա Դավիթ Ա․-ն հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վիճաբանել և ծեծի է ենթարկել նշված անձանց, զենքի նմանվող առարկայով սպառնացել նրանց:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վերջինիս և զենքի նմանվող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Գաբրիել Չենբերջյանի կալանավորմանը հասնելու փորձերը դատարանները մերժում են
Լոռու մարզում դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ
Տեսանյութ Վանաձորում սահմռկեցուցիչ սպանության դեպքից