15/01/2025

Հայաստանը պետք է մշակի ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության իր օրակարգը

«Եկել է Եվրասիական անվտանգության նոր համակարգի, նոր ճարտարապետության շուրջ երկկողմ ու բազմակողմ քննարկումների ժամանակը», Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, ասելով նաեւ, թե «այդ քննարկումները կարող են ներառել նաեւ ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրներ, քանի որ խոսքն ընդհանուր եվրասիական տարածության մասին է»:

«Այս հայտարարությանը հնարավոր է վերաբերել տարբեր կերպ, սակայն այն ուշադրության արժանի է, քանի որ Մոսկվան առաջին անգամ բարձր մակարդակով փաստացի առաջ է քաշում եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ քննարկումների օրակարգ»:

Դիտարկել նաեւ Հայաստան – ՀԱՊԿ, նաեւ Հայաստան – Ռուսաստան անվտանգային փոխհարաբերության ճգնաժամի եւ հետագա տրանսֆորմացիայի հարցերը: Վաղուց հրամայական է, որպեսզի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ մեր դիտարկումներն ու քննարկումները կառուցենք ոչ թե փլուզվող համակարգերի հիմքով, այլ աշխարհակարգային հնարավոր հեռանկարների, սցենարների, ներկայացվող, առաջ քաշվող օրակարգերի: «Այդ իմաստով, Հայաստանը պետք է մշակի ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության իր օրակարգը, միեւնույն ժամանակ նաեւ դիտարկելով հենց եվրոպական ու ասիական անվտանգության համակարգերի ներդաշնակեցման «կամրջային» դերակատարումը:

Այդ քննարկումներն անխուսափելի են, համաշխարհային վերափոխումները առաջացնում են դրանց օբյեկտիվ անհրաժեշտությունը»: Պուտինն իր մտադրությունը կամ ցանկությունը չէ, որ արտահայտում է, այլ ըստ էության բարձրաձայնում ծավալվող համաշխարհային իրողություններից բխող անհրաժեշտությանն արձագանքելու խնդիրը: Այդ խնդիրն այսօր գործնականում եվրասիական ռեգիոնի բոլոր երկրների առաջ է եւ այստեղ կարեւոր է լինելու այն, թե որ երկիրն առավել պատրաստված կլինի այդօրինակ քննարկումների համար: Ընդ որում, խոսքը համապարփակ պատրաստվածության մասին է, այս