Գերմանիայում մեկնարկել է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, որն անցկացվում է 4 տարին մեկ։
Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Մյունխենի Ալիանց Արենա մարզադաշտում, որին հետևել է առաջին հանդիպումը՝ Գերմանիա-Շոտլանդիա։

Եվրոպայի 2024-ը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ:
Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։
Գերմանիան պատմության մեջ երկրորդ անգամ է ընդունում Հին Աշխարհամասի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը։ Այդ առումով ռեկորդակիրը Ֆրանսիան է՝ երեք անգամ։
Գերմանիան 5-1 հաղթեց Շոտլանդիային Եվրո2024-ի բացման խաղում։
10′ Ֆլորիան Վիրց (Յոզուա Կիմմիխ)
19′ Յամալ Մուսիալա (Կայ Հավերց)
45+1′ Կայ Հավերց
68′ Նիկլաս Ֆյուլկրուգ
87′ Անտոնիո Ռյուդիգեր (ինքնագոլ)
90+3′ Էմրե Ջան




Բաց մի թողեք
«Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային»
Ապրիլի 17-ի աստղագուշակ․ Բարենպաստ պահ է բանակցությունների համար
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի