Առավոտվանից համացանցում լուրեր էին տարածվում, որ «gg» ընկերությունում Քննչական կոմիտեի կողմից իրականացվում են խուզարկության գործողություններ:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «gg» ընկերության գրասենյակում խուզարկությունն ավարտվել է, առգրավվել է 26 համակարգիչ։
Ավելի վաղ էլ Քննչական կոմիտեից փոխանցել էին, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ․-ին։ Այս ընթացքում քննչական, վարութային գործողությունները շարունակվել են։ Նախաքննության ներկա փուլում առաջացել է նման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որը և կատարվում է։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հետևյալ գրառումն էր կատարել իր էջում․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը