13/12/2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 35-ամյա տղամարդը մի քանի անգամ շտապօգնություն է կանչել, վիճաբանել է բժիշկների հետ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ գտնվում է Արզումանյան փողոցի 8Ա հասցեում, հեռախոսազրույցի ժամանակ լսվել են բարձր ձայներ, որից հետո զանգն ընդհատվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Արզումանյան փողոցի 8Ա շենքի 27/1 բնակարանից, մի քանի ժամ շարունակ, չորս կանչ է գրանցվել, որտեղ 35-ամյա Նարեկ Ե․-ն, վիճաբանել է շտապօգնության խմբի հետ և վերցրել բժշկի պլանշետը, հիմա նորից կանչ է տվել, սակայն վերջինս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ագրեսիվ վարքագիծ է դրսևորում:

Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «գլխի գագաթային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ, շտապօգնության 25 խումբը նշված հասցեից բուժօգնության է տեղափոխել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 35-ամյա Նարեկ Ե․-ին։

Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին, Նարեկ Ե․-ն հայտնել է, որ իր կողմից տրված ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, նաև նշել է, որ իրեն ոչ ոք չի հարվածել ու չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքները:

Դեպքի փասոտվ ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։