Հունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա:
Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր: Արյան հետքեր են հայտնաբերվել նաև «3 աղբյուրի» մոտ:
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 66-ամյա Համլետ Հ.-ն է:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի որոշ հանգամանքներ պարզել են։ Դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիվանդանոց տեղափոխվածը վիրավոր վիճակում է ավտոմեքենան վարել և հասել մինչև նշված վայր:
Բաց մի թողեք
Վեդիի ոստիկանները վերելակում գող են բռնել․ Լուսանկարներ
«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ֊ին․ ո՞րն է պատճառը
Անչափահասի նկատմամբ մետրոյում nտնձգության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է․ ՆԳՆ