Ֆրանսիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են ֆրանսիական արտադրության CAESAR հրետանային կայանների մատակարարման վերաբերյալ:
Սա անշուշտ Հայաստանի համար լավ տեղեկություն է: Ֆրանսիական կայանները բավականին արդիական են եւ հնարավոր է ասել թերեւս, որ սա հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության բնգավառում առաջին խոշոր նշանակության համաձայնությունն է:
Միեւնույն ժամանակ, վերստին հարկ է նկատի առնել այն, ինչի մասին արտահայտվեցի պաշտպանության նախարար Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցից առաջ: Շատ կարեւոր է, որ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը հնարավորինս արագ մտնի որակապես այլ փուլ, բարձրանա այլ մակարդակ՝ համատեղ ռազմաարդյունաբերության: Եվ այս հանգամանքը առաֆել ընդգծված է դառնում հենց հրետանային համակարգերի ձեռքբերման համատեքստում:
Որեւէ կերպ գաղտնիք չէ, որ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունն ունի որոշակիորեն բարդ լոգիստիկա, որը բխում է թե աշխարհագրական, թե նաեւ աշխարհաքաղաքական խրթին հանգամանքներից:
Այդ առումով, թերեւս արդեն իսկ այսօր պետք է լրջորեն խորհել հրետանային համակարգերի ռազմամթերք արկերի հայաստանյան արտադրության մասին, որը թույլ կտա այդ համակարգերի գործունեությունը զգալիորեն անկախացնել վերը նշածս՝ աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական հանգամանքներից, ինչը բնականաբար էապես կբարձրացնի նաեւ հենց հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության ՕԳԳ-ն:
Այդ մասին հարկ է խորհել արդեն այսօր, հաշվի առնելով այն, որ խոսքը բնականաբար «կախարդական փայտիկով» կառավարվող հարցերի մասին չէ, այլ բավականին բարդ քննարկումների, համաձայնեցումների, նախապատրաստումների եւ այլն: Ըստ այդմ, շատ կարեւոր է հարցն արդեն այսօր բերել օրակարգ եւ սկսել դրա շուրջ աշխատանքը:

Բաց մի թողեք
Բրյուսելը պետական սուբսիդիաների առատություն է առաջարկում Իրանի պատերազմի էներգետիկ ցնցման դեմ պայքարելու համար
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում արագացնել ԵՄ ռազմական շարժունակությունը Խորհրդի հետ բախման ֆոնին
Վտանգավոր առաքելություն. Գերմանիան կարող է ականորսական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցը ապահովելու համար