Երկօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման լուսանկար է հրապարակել երեւանյան ռեստորաններից մեկից, որտեղ ճաշի սեղանի շուրջ է Հայաստանի փոխարտգործնախարարի, Հայաստանում Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԵՄ դեսպանների հետ:
Համենայն դեպս այդ կազմն է լուսանկարում, որ հրապարակել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, դրա առնչությամբ ասելով, որ լավ զրույց է ունեցել «համախոհ դիվանագետների հետ»: Հետաքրքիր է, այդքա՞նն են Հայաստանում ԱՄՆ հետ համախոհ դիվանագետները, թե՞ Նանագներն է ընտրել այդ շրջանակը:
Ի դեպ, մի ուծագրավ նրբերանգ: Օրինակ, երբ ամիսներ առաջ Ռուսաստանի բանտում մահացավ ընդդիմադիր Նավալնին, Երեւանում ԱՄՆ ու Միացյալ Թագավորության դեսպանները միասին այդ առիթով ծաղկեպսակ դրեցին Չարենցի հուշարձանին: Նրանց հետ չէր Ֆրանսիայի դեսպանը:
Ռիչարդ Վերմանի հետ «համախոհների» ճաշին ներկա էր Ֆրանսիայի դեսպանը, ու կարծես թե բացակայում է Միացյալ Թագավորության դեսպանը: Այստեղ հնարավոր է կան ավելի պարզ, տեխնիկական պատասխաններ: Մի բան թերեւս բավականին ակնառու է, որ Նահանգները Հայաստանում փնտրում է կոալիցիա:
Արդյո՞ք հնարավոր է խոսել «աշխարհաքաղաքական կոալիցիայի» փնտրտուքի մասին, թե՞ իրավիճակային կոալիցիա, որը կարող է պայմանավորված լինել ինչ որ կոնկրետ հարցում Հայաստանի հետ կապված որոշում կամ գործընթաց առաջ տանելու հետ: Դա ստույգ ասելու համար թերեւս անհրաժեշտ էր ներկայությունը վերը նկարագրված ճաշին:
Բայց, հազիվ թե այն կրեր լոկ քաղաքավարական բնույթ, քանի որ խոսքը ոչ թե պարզապես դիվանագետների գործընկերային հավաքի մասին է՝ թեկուզ ճաշի սեղանի շուրջ, այլ այն մասին, որ Հայաստանում գործունեություն իրականացնող մի քանի դիվանեգետ մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի, պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալի հետ: Դա նշանակում է, որ նախաձեռնությունը եղել է նպատակային, թեեւ հարց է իհարկե, թե որքանով է այն ծառայել նպատակին:
Բաց մի թողեք
«Խաղաղության խաչմերուկի» ամենագրավիչ փաթեթավորումն ինչ կտա ․․․
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ