16/07/2024

Բռնապետն ինքն իրեն առաջարկում է ցրել Միլի մեջլիսը, դա Ադրբեջանի խորհրդարանն է

Հունիսի 20-ին կայացել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության նիստը, որտեղ միաձայն որոշում է ընդունվել, որ Միլլի մեջլիսի այդ կուսակցությունից ընտրված պատմագամովրենրը խորհրդարանը ցրելու խնդրանքով դիմեն նախագահ Իլհամ Ալիեւին:

Իլհամ Ալիեւը «Նոր Ադրբեջան» կուսակցության առաջնորդն է, վարչությունը միայն տեխնիկական մարմին է: Ստացվում է, որ Ալիեւն իրեն խնդրում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը, որից հետո կնշանակի արտայերթ ընտրություններ:

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտնի դարձավ ԿԸՀ նախագահ Փանահովի հայտարարությունից, երբ նա անոնսավորում էր տեղական ընտրական հանձնաժողովների հետ նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: Քաղաքական ուժերը հիասթափված են: Քառասունչորսօրյա պատերազմից հետ տպավորություն կար, որ Ալիեւը կգնա որոշակի ազատականացման, ընտրություններին կմասնակցեն նաեւ կուսակցությունները:

Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Միլլի մեջլիսը կկազմավորվի միայն մեծամասնական ընտրակարգով: Ըստ տեղեկությունների, Ալիեւի աշխատակազմում տեղի է ունեցել քաղաքական ուժերի հավաք, որին չի հրավիրվել Ժողովրդական ճակատ կուսակցությունը: «Մուսավաթը» մասնակցել է պատգամավորական «մանդատների նախնական բաշխմանը»: Որոշ տեղեկություններով, Միլլի մեջլիսում «Մուսավաթը» կունենա մեկ տեղ եւ այն կզբաղեցնի կուսակցության առաջնորդ վերընտրված Իսա Գամբարը:

Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին պահանջել է, որ իշխանությունները պատգամավորության թեկնածուներին «ընտրողների հետ անկաշկանդ հանդիպումների հնարավորություն ընձեռեն»: Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Գասիմլիի գնահատմամբ՝ «Ադրբեջանում այս անգամ էլ ընտրություն չի լինի, բայց քվեարկություն կկայանա»:

Եվրոպայում գործող MeydanTV-ն Բաքվի կենտրոնում հեռավար հարցախույզ է անցկացրել: Տասը հոգուց ութը ասել է, որ ընդդիմության ոչ մի հավաքի չի մասնակցի, քանի որ ձերբակալությունից զգուշանում է: Մի տարեց կին ակնհայտ իրոնիայով ասել է, որ «բողոքելու ոչինչ չկա, աշխատավարձերը կրկնապատկվել են, թոշակն էլ բոլոր կարիքները բավարարում է»-իսկ մի ծերունի խոստովանել է, որ «դեմոկրատիայից բան չի հասկանում, բայց գիտի, որ դա վտանգավոր է»:

Կանխատեսվում է, որ արտահերթ ընտրություններ կանցկացվեն օգոստոսին: Ալիեւն, անկասկած, ձգտելու է, որ քվեարկություն կայանա նաեւ օկուպացված Արցախում: Ադրբեջանի օրենսդրությամբ նակին ԼՂԻՄ-ի տարածքում կազմավորված է երեք ընտրատարածք:

Ովքե՞րն պատգամավորի թեկնածու առաջադրվելու: Ադրբեջանի արտահերթ ընտրությունները հնարավորություն են, որպեսզի Ստեփանակերտը հրապարակայնացնի Արցախի հայ բնակչության բռնատեղահանության հարցը: