ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Բաքու հեռախոսազանգը «երեւում է, բավական կոշտ է եղել». Իշխանական լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի հետ անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պահանջը, որ ավելի շատ վերնագրի է նման, «մեծ հաշվով սահմանափակում է հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման հարցերն առկախ թողնելու հնարավորությունը». Սա ինքնախոստովանություն է, որ Բաքուն պայմանագրի ստորագրումը հետաձգում է՝ հուսալով այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլինի ոչ թե վերատադրել դե-յուրե գոյություն ունողող սահմանը, այլ՝ Հայաստանին պարտադրել «գետնի վրա իրողությունները»:
Մեկնաբանը Բլինքենի «վերջնագիրը» կապում է Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրնասիա տանդեմի ձեւավորման հետ, որը կամրապնդի Հայաստանի դիրքերը, եւ դա Հայաստանին ավելին է տալիս, քան Ադրբեջանին: Ռուսաստանի ներկայությունը անգամ ինքնաթիռը դասակարգել է, այն ժամանակ Թուրքիայի ազդեցություն է հաստատում:
Նախկինում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության վեկտորը Բաքվին ոչ միայն կոմունիկացիայի գործիքակազմ էր տալիս, այլեւ՝ Երեւանի վրա ազդեցության լծակներ, իսկ Հարավային Կովկասի անվտանգության ընդհանուր համակարգը թույլ կտար դիտարկել եվրասիական կառույցներում Հայաստանի եւ Ադրբեջանի միասնական աշխատանքի վերականգնում, – գրում է haqqin.az-ը:
Ասվածը պետք է հասկանալ այն իմաստով, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ թե անվտանգության երաշխիքներ է տալիս, այլ՝ Ադրբեջանին ռազմավարական ենթակայության կապանքներ, որ ֆորմալ տեսքի պիտի բերվեին եվրասիական ինտեգրացիոն նոր նախագծի ձեւաչափով՝ Ադրբեջանի արդեն ֆորմալ մասնակցությամբ:
Հայաստանի հարցում ԱՄՆ-Ֆրանսիա քաղաքական տանդեմն, իհարկե, իրողություն չէ: Եւ ոչ էլ իրողություն է դառնալու Հայաստանի հանդեպ Փարիզի եւ Վաշինգտոնի անմնացորդ սիրո մոտիվացիայով: Ուկրաինայում պատերազմը նաեւ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի համար է: Հայ-ադրբեջանական պայմանագրի անհապաղ կնքումն Ադրբեջանին Ռուսաստանի ճամբարից դուրս բերելու հնարավորություն է, իսկ Ալիեւն այնտեղ է, որպեսզի Հայաստանի հետ սահմանազատումը պահի օդից կախված՝ մինչեւ հնարավորություն կունենա պարտադրել առնվազն այսօրվա իրողությունները:
Հրապարական ենթատեքստից հասկացվում է, որ Ալիեւի համար չափազանց դժվար է մերժել Միացյալ Նահանգների «վերջնագիրը». Մյուս կողմից նա կաշկանդված է քառասունչորսօրյա պատերազմի մոսկովյան ինդուլգենցիայով: Ենթադրվում է, որ նա ԱՄՆ-ին «ոչ» չի ասել, բայց գործնականում պաուզան երկարաձգելու է: Առջեւում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են, նոյեմբերին՝ կլիմայի հարցերով համաժողով: Հուլիսի 15-16-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողով է գումարվում: Մինչ այդ Աստանայում կհանդիպեն Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները:
Բաքվում այլեւս չեն թաքցնում, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում սպասում են Թրամփի հաղթանակին: Հուլիսի 7-ին Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ադրբեջանում կա նաեւ Մակրոնի հրաժարականի ակնկալիք: Բլինքենը, ըստ երույթին, Ալիեւին ասել է, որ օրակարգից հանի «խաղաղության պայմանագիրը» Հայաստանի սահմանադրական փոփոխություններով պայմանավորելու հանգամանքը: Բայց, ամենայն հավանականությամբ, որեւէ ճեղքում չի լինի:
Բաց մի թողեք
Ազատություն՝ նշանակում է կարողանալ կատարել ընտրություն
Խեղկատակություններով հանրային խոսույթ չես ձեւավորի՝ փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը
Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի